Կատարված աշխատանք
՛՛Համակարգիչ Յուրաքանչյուր Երեխայի Համար՛՛ բարեգործական հիմնադրամի թիմը, Կոտայքի մարզպետի ուղեկցությամբ և աջակցությամբ այցելեց գյուղ Ֆանտանի միջնակարգ դպրոց, ինֆորմատիկայի դասասենյակի համակարգիչները համալրելու նոր սերնդի համակարգիչներով։ Երեխաներին նվիրվեց 5 համակարգիչ, "Ստիֆ կոմպյուտերս" ("Steef computers") համակարգչային խանութ֊սրահի կողմից:
``Համակարգիչ Յուրաքանչյուր Երեխայի Համար`` բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում, այցելել էինք Արագածոտնի մարզի, Թալինի թիվ 2 միջնակարգ դպրոցին նվիրելու՝ 14 համակարգիչ։ Մինչ այդ, ինֆորմատիկա առարկայի դասերին աշակերտները օգտվում էին հին սերնդի համակարգիչներից, որոնք աշխատում էին առողջության համար վնասակար էլէկտրոնաճառագայթային խողովակով մոնիտորներով, իսկ Նվիրված համակարգիչները՝ LCD մոնիտորներով համակարգիչներ են, որոնք բավականին անվտանգ են երեխաների առողջության համար։
ԱԶՕԿ-ը (ADRA Armenia) նույնպես կարևորագույն տեղ է տալիս կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին։
Տեղեկանալով, որ գործում է Համակարգիչ Յուրաքանչյուր Երեխայի Համար բարեգործական հիմնադրամը, սիրով ցանկություն հայտնեցինն աջակցելու հիմնադրամի նախաձեռնությանը՝ համալրելու ՀՀ դպրոցները՝ նորագույն սերնդի համակարգիչներով, և համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանի 6 դպրոցներին նվիրաբերեցինք 40 համակարգիչ։
Նվիրատվություններ
Գործընկերներ
Առանց ձեր աջակցության, անհամաեմատ ավելի դժվար կլիներ իրագործել այն աշխատանքը, որ մենք կատարում ենք: Դուք լիիրավ մասնակից եք այս առաքելության: Մեր հատուկ շնորհակալությունը ձեզ:
Դոնորներ
Որպես բարեգործական հիմնադրամ ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել ձեր նվիրատվության համար: Դա մեզ թույլ է տվել շարունակել ջանքեր գործադրել անխուսափելիորեն հասնելու մեր նպատակին: Մենք գնահատում ենք ձեր բարությունը:
Հովանավորներ
Մենք չենք կարող բառերով՝ բավարար չափով, արտահայտել այն ողջ պատասխանատվությունը և երախտագիտությունը, որ մենք զգում ենք յուրաքանչյուր դրամի համար, որ մեզ եք վստահել: Բայց վստահեցնում ենք ձեզ, որ այն կհասնի երեխաներին համակարգիչների տեսքով և կկատարի իր բաժին աշխատանքը ստեղծագործ, կրթված, բարեգութ և ժամանակակից անհատներ ձևավորելու դժվարին ճանապարհին: Մենք արտոնյալ ենք ունենալ Ձեզ նման հովանավորներ: