Նվիրել

Եթե ցանկանում եք կատարել նվիրատվություն, ապա Դուք ունեք հնարավորություն “Քարտեզ” բաժնում ընտրելու կոնկրետ դպրոց կամ դպրոցներ և նրանց համար ընտրել համակարգիչներ:

Համակարգիչները օգտագործված են, արտադրված և ներկրված Եվրոպայից: Արժեքի, որակի և հետագա սպասարկման հարաբերակցությունների արդյունավետությունից ելնելով ընտրել ենք օգտագործված համակարգիչների տարբերակը: Մեկ նոր համակարգչի գումարով կարող ենք նվիրել չորս օգտագործված համակարգիչ, միևնույն ժամանակ ապահովելով բարձր մակարդակով կրթական պրոցեսի ընթացքը (նոր համակարգիչների հզորությունը ուսուցման ընթացքում ամբողջությամբ չեն օգտագործվում և դրա համար վճարված գումարը կորում է):

Համակարգիչների անհրաժեշտ հզորությունը և չափորոշիչները համաձայնեցված են ԿԳՄՍ նախարարության և ԿՏԱԿ – ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն) հետ:

Համակարգիչները բրենդային ընկերությունների ( DELL, HP, Samsung, Siemens, Fujitsu և այլն) գործարանային արտադրանք են, ժամանակակից, տրվում է 2 – 3 տարվա երաշխիք (նոր համակարգիչների դեպքում տրվում է 1 տարվա երաշխիք): Մեր հիմնադրամի կողմից ընտրվել է համակարգիչների երկու հնարավոր տարբերակ՝

տարբերակ 1 – պրոցեսոր Core 2 Duo 6-րդ, 7-րդ, 8-րդ սերնդի, HDD 80-250 GB, RAM 2 GB, DVD-RW, 19 մոնիտոր, ստեղնաշար, մկնիկ, լարեր և 2 տարվա երաշխիք: Այս համակարգչի արժեքը 47 000 դրամ է (88 euro),

տարբերակ 2 – պրոցեսոր Core i5 2-րդ, 3-րդ սերնդի, HDD 250-500 GB, RAM 4 GB, DVD-RW, 19” մոնիտոր, ստեղնաշար, մկնիկ, լարեր և 3 տարվա երաշխիք: Այս համակարգչի արժեքը 85 000 դրամ է (160 euro):

Նվիրատվություն կատարելու դեպքում մենք Ձեր էլեկտրոնային փոստին կուղարկենք հաշվետվություն՝ վիդեո և լուսանկարչական նյութերի տեսքով: Ձեր համաձայնությամբ այդ նյութերը կտեղադրվեն նաև “Կատարված աշխատանք” բաժնում:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ, Հիմնադրամի թիմի, ուսուցիչների, ծնողների և երեխաների անունից: