՛՛Համակարգիչ յուրաքանչյուր երեխայի համար՛՛ բարեգործական հիմնադրամը իր գործունեությունը եւ հնարավորությունները ցանկանում է ծառայեցնել երեխաներին, վերջնական նպատակ ունենալով բոլոր երեխաներին ապահովել համակարգիչներով:
Այսօր յուրաքանչյուր երեխա պետք է ունենա համակարգիչ:
Երեխաներին ապահովվելով համակարգիչներով եւ ինտերնետ կապով, մենք ապահովում ենք մուտք դեպի աշխարհի ամենամեծ տեղեկատվության աղբյուր, որտեղ հնարավորությունները եւ հասանելի գիտելիքների քանակը անվերջ են:
Համակարգիչներով եւ ինտերնետային կապով երեխաները կարող են օգտագործել իրենց երեւակայությունը 21-րդ դարի նորարարներ դառնալու համար, ինչը գնալով դառնում է կարեւոր այն աշխարհում, որը մեզ սպասում է հաջորդ տասնամյակներում:
Վաղ ծանոթությունը նրանց հնարավորություն է տալիս սովորելու ինչպես ճիշտ շփվել վիրտուալ աշխարհում, ինչպես ճիշտ տեղեկատվություն որոնել եւ ինչպես վերլուծել ու տարբերակել իրական, արժեքավոր տեղեկատվությունը կողմնակալ, ոչ ճիշտ տեղեկատվությունից:
Մենք հավատում ենք, որ այդպիսով նաեւ օգնում ենք խզել աղքատության շրջապտույտը որոշ տարածքներում ապրող երեխաների համար, որոնք օբեկտիվ եւ/կամ սուբեկտիվ պատճառներով զրկված են արտաքին աշխարհի հետ բավականաչափ շփումներից:
Եթե դուք կիսում եք այս համոզմունքները և պատրաստեք աջակցելու մեզ իրականացնելու տասնյակ հազարավոր երեխաների երազանքը, ապա նաև իրենց անունից հայտնում ենք ՁԵԶ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Ձեր նվիրատվությամբ կատարված աշխատանքի մասին մենք կուղարկենք վիդեո և լուսանկարչական հաշվետվություն Ձեր էլեկտրոնային հասցեին:
Հայաստանի բոլոր դպրոցները համակարգիչներով ապահովելու համար, որպեսզի ապահովվի առնվազն մեկ համակարգիչ երկու երեխայի համար, անհրաժեշտ է ՝ 14558 համակարգիչ:
Նվիրած
Մնացած
Նվիրատվություններ
Գործընկերներ
Առանց ձեր աջակցության, անհամաեմատ ավելի դժվար կլիներ իրագործել այն աշխատանքը, որ մենք կատարում ենք: Դուք լիիրավ մասնակից եք այս առաքելության: Մեր հատուկ շնորհակալությունը ձեզ:
Դոնորներ
Որպես բարեգործական հիմնադրամ ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել ձեր նվիրատվության համար: Դա մեզ թույլ է տվել շարունակել ջանքեր գործադրել անխուսափելիորեն հասնելու մեր նպատակին: Մենք գնահատում ենք ձեր բարությունը:
Հովանավորներ
Մենք չենք կարող բառերով՝ բավարար չափով, արտահայտել այն ողջ պատասխանատվությունը և երախտագիտությունը, որ մենք զգում ենք յուրաքանչյուր դրամի համար, որ մեզ եք վստահել: Բայց վստահեցնում ենք ձեզ, որ այն կհասնի երեխաներին համակարգիչների տեսքով և կկատարի իր բաժին աշխատանքը ստեղծագործ, կրթված, բարեգութ և ժամանակակից անհատներ ձևավորելու դժվարին ճանապարհին: Մենք արտոնյալ ենք ունենալ Ձեզ նման հովանավորներ: